Saturday, 10 06 2023
Արցախից 15 բուժառու ուղեկցողների հետ տեղափոխվել է Հայաստան
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Դավթաշենի դպրոցներից մեկի բակում փորձել են սեռական բնույթի բռնի գործողություն կատարել 9-ամյա երեխայի նկատմամբ
ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած ադրբեջանցին ընդունել է իր մեղքը. կալանքը երկարաձգվեց․ Hetq
Համաշխարհային բանկը կշարունակի աջակցել Հայաստանին
Հորդորում ենք ՀՀ ԱՆ գործունեությունը չներկայացնել բացասական քողի ներքո․ հայտարարություն
Ադրբեջանի ԶՈւ-ն Կախակնի հատվածում կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Փրկարարները և պարեկները հայտնաբերել են անտառում մոլորված 73-ամյա քաղաքացուն
23:45
Լավրովը զրուցել է Թուրքիայի նոր արտգործնախարար Ֆիդանի հետ
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Գայանե Հակոբյանը գրառում է կատարել
«Ծխախոտի տուփեր փոխելը ժամանակ է պահանջում, մարդիկ պետք է իմանան, թե ինչ խաղի կանոններ են գործելու հունվարի 1-ից հետո»․ Թունյան
Պուտինը հայտարարել Է Ուկրաինայի հակահարձակման մեկնարկի մասին
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
ԱՆ փոխնախարարը հանդիպել է Երևանի ու մարզերի խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ
22:00
Նիդերլանդները Վրաստանի թիվ 1 ներդրողն է
Պաշտպանն առանձնացրել է ատելության խոսքի տարածումը և ծայրահեղ բևեռացումը
Պետք է ճիշտ աշխատել ՌԴ-ի հետ, հակառակ դեպքում հավիտենական պատանդ կլինենք
ԱՄՆ դեսպանը Սյունիքում քննարկել է անվտանգային իրավիճակը
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՊՆ
21:10
Բայրամովը և Հոգանը քննարկել են Հայաստանի հետ բանակցությունների ընթացքը
Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելով Երևանը թուլացնում է ՌԴ-ի ձեռքերը
20:50
ԱՄՆ-ն հայտարարել է Ուկրաինային 2,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին
Տոյվո Կլաարը և Ջեյհուն Բայրամովը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Սոչիում կայացել է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը
Հայաստանում օգոստոսին կբացվի Արբիտրաժային կենտրոն
Գայանե Հակոբյանը ընդունել է մեղքը և դատապարտվել
Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է. ՀՀ վարչապետը՝ ՌԴ նախագահին
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Նիդերլանդների խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ կոչ են անում միջազգային խաղաղապահ առաքելություն ուղարկել ԼՂ

Սերգեյին «դավադիտ են արել» ու մղել ինքնասպանությա՞ն

Բանակում կատարված ամեն մի հանցագործություն, սպանություն, ինքնասպանություն մեր բոլորի ամոթն է, իհարկե, առաջին հերթին` իշխանության, որն ամեն մի նման դեպքից հետո տվյալ զորամասը չի մաքրում հանցագործներից, նրանց հովանավորներից ու կատարողներից: Ցավոք, մենք հարմարվել ենք հարմարվելուն և չենք կարողանում ստիպել իրավապահներին` օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտել բանակային հանցագործությունների իրական մեղավորներին: Եվ միշտ կասկած է մնում` ով է ում հովանու ներքո ում «գլխին սարքել» ու սպանությունը գլխին կոտրել… Ու ոմանց «ազարտի» վերածված այս խաղի արդյունքում հայրենի հողը շարունակում է իր գիրկն առնել զինվորական համազգեստով իր զավակներին և թրջվել սևազգեստ մայրերի արցունքներից:

Հերթական ողբերգական դեպքը տեղի է ունեցել 2009-ի նոյեմբերի 10-ին` Սիսիանի զորամասերից մեկում. ժամկետային զինծառայող Սերգեյ Մանուկյանը, ըստ պաշտոնական վարկածի, ճնշման ենթարկվելով զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանի և սպա Վահագն Գասպարյանի կողմից` դիմել է ինքնասպանության` ինքնաձիգով կրակելով իր բերանի մեջ: Կոնկրետ Վահագն Գասպարյանը, հանդիսանալով ՀՀ ՊՆ թիվ N զորամասի 3-րդ տանկային վաշտի 1-ին տանկային դասակի հրամանատար` պաշտոնատար անձ, 2009թ. սեպտեմբերին` երկու տարբեր օրերի, զորամասի պահակախմբի պետի հանգստի սենյակում անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը. իր` պահակախմբի պետի հանգստի սենյակից հեռանալու հանձնարարությունն անմիջապես չկատարելու համար ոտքով հարվածել է 3-րդ տանկային վաշտի 2-րդ տանկային դասակի հրամանատարի տեղակալ, շարքային Գ.Մուրադյանի սրունքներին` պատճառելով թեթև մարմնական վնաս:

Իսկ դրանից ամիսներ առաջ` 2009թ. մայիսի 14-ին ժամը 04-ից 06-ի սահմաններում ծխախոտ ունենալու, սակայն իրեն ստելու և չտալու համար, պահակապետի հանգստի սենյակում ապտակել է մեկ այլ զինվորի` նույն դասակի 3-րդ տանկի մեխանիկ-վարորդ, շարքային Սերգեյ Մանուկյանին ու միաժամանակ նշել, որ ծխախոտ ունենալ և ուզողին չտալը լավ բան չէ: Սերգեյը դեպքից անմիջապես հետո պահակատան հետնամասում ածելու կտորով իր ձախ նախաբազկի մակերեսին կատարել է 2 կտրվածքներ, որոնցից արնահոսություն է սկսել: Այսինքն` Ս.Մանուկյանի առողջությանը պատճառվել է թեթև վնաս` կարճատև քայքայումով: Դեպքի օրը` 2009թ. նոյեմբերի 10-ին, ժամը 10-12-ի սահմաններում Վ.Գասպարյանն ընդգրկված է եղել օրվա վերակարգում` որպես պահակապետ: Պահակապետի սենյակում, ծխախոտ լինելու և չտալու հարցի շուրջ Վահագն Գասպարյանը կրկին վիճաբանության մեջ է մտել նույն պահակախմբի կազմի մեջ ընդգրկված Սերգեյի հետ և իմանալով, որ վերջինս նախկինում ինքնավնասում է արել իր գործողության պատճառով, կրկին անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը` հայհոյել և բռունցքներով հարվածել Սերգեյին: Ըստ գործի նյութերի` Վահագն Գասպարյանի գործողությունները Սերգեյին հասցրել են հոգեկան խիստ լարված վիճակի, և նա նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ի սահմաններում իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է կատարել:

Ինչ վերաբերում է զորամասի հրամանատար Գեղամ Ասատրյանին, ապա նա մեղադրվում է իր հրամանատարության ներքո գտնվող զորամասում տեղի ունեցած դեպքերը չգրանցելու համար, որով փորձել է իր զորամասը վերադաս հրամկազմի մոտ ձևականորեն բարձր կարգապահության ցուցանիշներ ունեցող զորամաս ներկայացնել ու դրական վերաբերմունքի արժանանալ: Այսինքն` իշխանական անգործություն է դրսևորել. իմացել է Վահագն Գասպարյանի կողմից շարքայիններ Գ.Մուրադյանի և Ս.Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնությունների և հետևանքների մասին, սակայն չի հայտնել իրավապահներին ու չի պատժել մեղավորին, ինչը հանգեցրել է Սերգեյի մահվան:

Բացի դա, Գ.Ասատրյանն անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը. ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով սահմանված կարգին հակառակ` անօրինական բանավոր հրամանով հարկադրել է զորամասի 2-րդ պահակակետի ժամապահին ՀՀ ԶՈՒ կանոնագրքի կանոնների խախտմամբ` առանց օրվա պահակապետի կամ նրա օգնականի ուղեկցության և թույլտվության, իր և իր ավտոմեքենայի դիմաց բացել պահակակետում գտնվող դարպասները: 2009թ նոյեմբերի 10-ին, ժամը 15.50-ի սահմաններում, Գ.Ասատրյանն իր անձնական օգտագործման ավտոմեքենայով զորամասի տարածքից դուրս գալու ընթացքում 20-25 վայրկյան կանգնած է մնացել պահակակետի դարպասների դիմաց` մինչև ժամապահի կողմից բացելը, որից հետո իջել է ավտոմեքենայից և իր դիմաց դարպասները ուշ բացելու համար բռունցքով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, օրվա վերակարգում ընդգրկված շարքային Սերգեյ Մանուկյանի դեմքին ու պատճառել առողջությունը կարճատև քայքայող թեթև վնաս` դրանով անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանք. դրանից րոպեներ անց Սերգեյը պահեստի և լիցքավորման կայանի պատերի միջև ընկած տարածքում իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն է գործել: Այժմ Գեղամ Ասատրյանը և Վահագն Գասպարյանը մեղադրվում են ՀՀ քրօրի 375 հոդվածի 1-ին ՘իշխանազանցությունը կամ իշխանական անգործությունը` կատարված անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, ինչը էական վնաս է պատճառել՗ և 2-րդ մասերով ՘նույն արարքները, որոնք անզգուշությամբ մահ են առաջացրել՗ նախատեսված հանցանքները կատարելու մեջ:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ.Դավթյանի, զորամասի հրամանատար Գ.Ասատրյանին, ով միայն 1-ին մասով է ընդունել մեղքը, դատապարտել է 7 տարվա ազատազրկման, իսկ սպա Վ.Գասպարյանին ՘նա լիովին ընդունել է մեղքը՗` 6,5 տարվա ազատազրկման: Այս գործով որպես մեղադրյալ է անցնում նաև Մհեր Սիմոնյանը` իմանալ-չհայտնելու համար, և դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում 2 տարի ժամկետով և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 19.06.2009թ. որոշման կիրառմամբ նրան ազատել պատժից` խափանման միջոց բնակավայրից չհեռանալու ստորագրությունը թողնելով ուժի մեջ` մինչև դատավճռի ուժի մեջ մտնելը:

Մինչդեռ տուժողի իրավահաջորդները` «ինքնասպանվածի» ծնողները, չեն հավատում ինքնասպանության վարկածին. կարծում են, որ իրենց որդուն սպանել են և դատարանից ավելի խիստ պատիժ էին ակնկալում երեք ամբաստանյալների համար: Սակայն Գեղամ Ասատրյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը չի հավատում իր պաշտպանյալի կողմից` Սերգեյ Մանուկյանին ինքնասպանության հասցնելու փաստին, քանի որ նրա` ապտակելու պահը վերակարգում ընդգրկվածներից ոչ ոք չի տեսել. միայն մեկն է նախաքննության ընթացքում նման բան ասել, սակայն փաստաբանի հարցումների արդյունքում զինվորներից մեկն ասել է, որ տվյալ անձը պահասենյակում չի եղել և չէր կարող ապտակի դրվագը տեսնել` եթե նույնիսկ նման բան եղել է: Ուստի, պաշտպան Ս.Ոսկանյանը կարծում է, որ որոշ մարդիկ պարզապես շահագրգռված են եղել ազատամարտի մասնակից Գեղամ Ասատրյանին աշխատանքից հեռացնելու հարցում: Նա միաժամանակ հավելում է, որ վկաներն իրենց ցուցմունքներում նշել են, որ Վահագն Գասպարյանի հետ վեճից հետո է Սերգեյն իր մտադրության մասին ակնարկել. «Դե արդեն դավադիտ արիք, հեսա տեսեք ինչ եմ անելու» և ժամը 2-ին ընդունելով իր հերթապահությունը` գնացել է իր պահակետ:

Այժմ հարց է` զորամասի հրամանատարն իսկապե՞ս մեղավոր է բուն սպանության կամ ինքնասպանության հասցնելու մեջ, քանի որ նրա հեռանալուց հետո 10 րոպեի ընթացքում է դեպքը կատարվել, թե՞ նա հայտնվել է ոչ ճիշտ տեղում` ոչ ճիշտ ժամին… ու պարզապես նրա «գլխին սարքել են»: Թեև, եթե զորամասում նման արատավոր երևույթներ կան, զորամասի հրամանատարն արդեն ունի մեղքի իր չափաբաժինը: Այդուհանդերձ, նրա պաշտպանը վերաքննիչ բողոքով դատարանից ակնկալում է այդ մասով մեղմացնել իր պաշտպանյալի` դատավճռով սահմանված պատիժը, իսկ 375-ի 2-րդ մասով կարճել գործը և արդարացնել: Սերգեյի ծնողները մեղադրյալների համար պահանջում են առավելագույն պատիժ:

Գործը ապացույցների հետազոտման փուլում է:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում