Thursday, 28 03 2024
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց

«Ներքինիների» դատարկ խրախճանքը

Հայաստանում այսօր գրեթե միայն ալարկոտ և ծույլ քաղաքական ուժերը, դրանց ալարկոտ ու ծույլ գործիչներն են, որ չեն հայհոյում ընդդիմությանը հասարակության շահը «դավաճանելու» և իշխանության հետ «գործարքի» գնալու համար: Դե իսկ քանի որ Հայաստանում «պղտոր ջրում ձուկ որսալ» որևէ ուժ երբեք չի ալարել, ուրեմն կարող ենք ասել, որ գրեթե բոլոր ուժերը, որոնք դուրս են Կոնգրես-իշխանություն գործընթացից, լծվել են Կոնգրեսի «դավաճանության» համար հայհոյելու գործին:

Հասկանալի է, մարդիկ կանգնել են մարգինալացվելու ռեալ վտանգի առաջ: Բայց նրանց, իհարկե, դա չի հուզում, այլ այն, որ մարգինալության այս փուլը կարող է խորհրդարանական մանդատներ արժենալ: Իսկ այդ մարդիկ արդեն երեք տարի է երազում էին, որ Սերժ Սարգսյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ սուր հակադրության պատճառով դիմելու է իրենց օգնությանն ու փորձելու է իրենց տեղ տալով` հարվածել Լևոն Տեր-Պետրոսյանին: Հիմա այդ երազները փլուզվում են, քանի որ ինչ-ինչ շարժառիթներից ու հաշվարկներից ելնելով` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել են փոխադարձաբար ընդունելի կանոններով խաղ խաղալ: Ու մարգինալության «հավակնորդները» խառնվել են իրար:

Մի կողմ թողնենք հասարակության շահի հանդեպ Կոնգրեսի «դավաճանությունը»: Իրար խառնված մարգինալները թող այդ մասին իզուր չանհանգստանան. հասարակությունն ու Կոնգրեսը միմյանց հետ կնքել էին ինչ-որ հարցերի շուրջ համաձայնություն, միմյանց միջև էլ կպարզեն իրենց փոխհարաբերությունները և կորոշեն` ինչն ինչոց է: Հիմա պարզապես անդրադառնանք, թե ո՞ւր էին այդ ուժերը այն ժամանակ, երբ Կոնգրեսը հասարակության հետ միասին հայտնվել էր իշխող վարչակարգի դեմ կոշտ պայքարում: Ո՞ւր էր այդ ժամանակ ՀՅԴ-ն, ո՞ւր էր ՀՌԱԿ-ը, ո՞ւր էր Տիգրան Կարապետյանը, ո՞ւր էին բոլոր նրանք, ովքեր այդ ժամանակ լռելյայն հետևում էին, թե ինչպես են բանտարկվում Կոնգրեսի ակտիվիստները և համակիրները, ինչպես են ծեծվում, ինչպես են հալածվում, ինչպես են Մարտի 1-ին սպանում խաղաղ ցուցարարներին:

Ո՞ւր էին այդ բոլոր ուժերը: Թերևս միայն «Ժառանգության» պարագայում է, որ այդ հարցը հանվում է, որովհետև «Ժառանգությունն» այդ ընթացքում չունենալով Կոնգրեսի հետ միարժեք ներդաշնակ ուղեգիծ, այդուհանդերձ անմասն չէր մնում հանրային ակտիվ պայքարից: Հետևաբար, երբ այսօր Կոնգրեսի մարտավարության հետ կապված քննադատություն է հնչեցնում «Ժառանգությունը», հարցը, թե իսկ ո՞ւր էիք այն ժամանակ, ըստ էության, անտեղի է, անհիմն ու ավելորդ: Իսկ մնացյալ ուժերի դեպքում տալիս ենք այդ հարցը` «իսկ ո՞ւր էիք այն ժամանակ»:

Բայց պատասխան չենք ակնկալում, որովհետև թե՛ մենք, թե՛ հասարակությունը շատ լավ գիտենք, թե ուր էին` ծվարել էին իրենց տաքուկ անկյուններում. մեկը` խորհրդարանում, մյուսը` կուսակցական տարբեր գրասենյակներում, մամուլի ասուլիսների ակումբներում, որտեղ այն ժամանակ էլ Կոնգրեսին մեղադրում էին անհանդուրժողության և ագրեսիվության, երկիրն ապակայունացնելու փորձերի համար: Կոնգրեսի հետ իր հարաբերությունները հասարակությունը կպարզի առանց այդ նախկին իշխանական «ներքինիների» օգնության, և ինչպես էլ պարզի, միևնույն է, թող որևէ «ներքինի» հասարակության մասին չլինի այն արհամարհական կարծիքին, թե Կոնգրեսից հիասթափվող կամ հուսահատված որևէ քաղաքացի կարող է ինչ-որ հույսեր կապել «ներքինի» ուժերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում