Wednesday, 24 04 2024
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Նոր «Մետաքսի ճանապարհը». ՌԴ-ն շրջանցող ճանապարհով գնացքը Ուկրաինայից ժամանել է Չինաստան. Voice of America

Փետրվարի 2-ին Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան երթուղով փորձարկվող գնացքի «վերջին կայան» ժամանման առիթով հայտարարեց, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի կազմակերպած տրանզիտային և տնտեսական արգելափակումը խափանված է: «Մեր առևտրային գործընկերները հստակ ցույց տվեցին Ուկրաինայի հետ համատեղ նոր տրանզիտային ճանապարհ կառուցելու իրենց պատրաստակամությունը»,- ասել է Յացենյուկը:

Պաշտոնական ուկրաինական մամուլում այդ երթուղին ստացավ «Մետաքսի ճանապարհ» անվանումը: Փետրվարի 2-ին Կիևում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Չինաստանում Ուկրաինայի դեսպան Օլեգ Դեմինը հեռախոսով տեղեկացրեց, որ այդ նախագիծը Չինաստանում մեծ հետաքրքրություն է առաջացրել թե պետական մակարդակով, թե գործարար շրջանակներում, թե հասարակության շրջանում:

Ուկրաինայի եվրասիական ռազմավարության մասին

«Ուկրաինայի միջօրեական» հասարակական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Լևուսի կարծիքով՝ նոր երթուղու բարեհաջող փորձարկումը միայն տնտեսական շահեր չի հետապնդում:

«Այդ գնացքը զգուշացնում է, որ Ուկրաինան սկսել է իր առանձին եվրասիական խաղը. ռուսական մամուլի գնահատականը այն մասին, թե չարժե այդ երթուղին լուրջ ընդունել, և այն չի կարող ազդել Կենտրոնական Ասիայի երկրների և Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունների վրա, վկայում է այն մասին, որ Ռուսաստանին լուրջ անհանգստություն է պատճառում այդ երթուղին: Պաշտոնական Կիևը ի չիք դարձրեց եվրասիական դոկտրինայի վերաբերյալ Ռուսաստանի մենաշնորհը»,- ասել է Լևուսը:

Ուկրաինայի նոր առևտրային հնարավորությունները

Ուկրաինայի վերլուծական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Օքրիմենկոն այդ ծրագիրը համարում է «հավակնոտ նախագիծ»: «Սակայն դրա իրականացումը պահանջում է ստեղծել Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ուկրաինայի միջև միջպետական տնտեսական միություն: Առաջին էշելոնի մեկնարկը ստացվեց, դա փաստ է, սակայն դրա լիարժեք զարգացման համար դեռ բազմաթիվ հարցեր պետք է կարգավորվեն»,- ասել է Օքրիմենկոն՝ հավելելով, որ առայժմ ուկրաինացի արդյունաբերողները ավելի շատ հետաքրքրություն են ցուցաբերում այդ երթուղու հանդեպ, քան չինացիները:

«ԱՄՆ-ն, Եվրամիությունը և Ռուսաստանը Պեկինի գլխավոր գործընկերներն են: Պետք է հասկանալ, որ Ուկրաինան Չինաստանի հետ առևտրում առաջատար դիրք չի զբաղեցնում, սակայն պաշտոնական Կիևը այդ երթուղու շնորհիվ Չինաստանի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու եզակի հնարավորություն է ստացել»,- ասել է Օքրիմենկոն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում