Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ս.Սարգսյանի այցն անմիջականորեն կապված է հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հետ

Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով գտնվում է Շվեյցարիա: Ժնևում գտնվող «Շվեյցարիա-Հայաստան» ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի այցը Շվեյցարիա անմիջականորեն կապված է հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հետ: Նա նաև նշեց, որ ամենևին էլ պատահական չէր այն, որ Հայոց Ցեղասպանության օրվանից` ապրիլի 24-ից որոշակի ժամանակ առաջ Հայաստան եկավ Շվեյցարիայի նախագահը, այժմ էլ այդ օրվանից ընդամենը մեկ շաբաթ անց Սերժ Սարգսյանն է փոխայց կատարում. «Այս երկու հանդիպումները Շվեյցարիայի և Միացյալ Նահանգների մշակած հստակ ծրագիրն է` վերակենդանացնել հայ-թուրքական գործընթացը»:

Նկատենք, որ նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ Ղարաբաղը և Նախիջևանը Թուրքիայի խնդիրն են: Հարցին, թե նման նախապայմանի դեպքում, ինչպե՞ս կարող է վերակենդանանալ հայ-թուրքական գործընթացը, Շահինյանը պատասխանեց. «Արցախի խնդիրը գերագույն խոչընդոտն է այդ հարաբերություններում: Որքան էլ որ ՀՀ արտգործնախարարը և նախագահը ժխտեն, բայց այդ հարցն ընդգրկված է արձանագրությունների մեջ և դա ես չեմ ասողը, այլ Թուրքիայի արտգործնախարարը` իր հարցազրույցներից մեկում»:

Շահինյանը նշեց, որ անհնարին էր, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացած բանակցությունների մեջ չշոշափվեր ղարաբաղյան հարցը: Ըստ Շահինյանի, չի բացառվում, որ Շվեյցարիան միջնորդել է հայ-թուրքական հարաբերություններում, պայմանով, որ կլուծվի ղարաբաղյան հարցը, սակայն որոշ զիջումներով: Շահինյանի խոսքերով հստակ է, որ Հայաստանը պետք է զիջի, բայց թե ինչպիսին են լինելու այդ զիջումները, դեռևս պարզ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում