Tuesday, 23 04 2024
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել

Ամերիկյան «չարի առանցքը» վերջը. Shargh, Իրան

Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքի և Վաշինգտոնի վրա ահաբեկչական հարձակումներից հետո ամերիկացի պրագմատիկ նեոպահպանողականները, ովքեր վաղուց էին մտադիր համաշխարհային քաղաքականության նոր նախագիծ թողարկել, փորձեցին օգտվել ստեղծված ահաբեկչական սպառնալիքից:

Նեոպահպանողականները գտնվում էին ամերիկացի փիլիսոփաներ Լեո Շտրաուսի, Ֆրենսիս Ֆուկույամայի և Սեմուել Հանթինգթոնի փիլիսոփայական ուսմունքների ազդեցության տակ:

Շտրաուսի փիլիսոփայական ուսմունքի հիմքում երեք սկզբունք էր ընկած՝ «էլիտայի իշխանությունը Մաքիավելու ոգով», «աշխարհիկի ժխտում» և «թշնամաբար տրամադրված ազգայնականություն»: Ամերիկացի այդ փիլիսոփան վստահ էր, որ քաղաքական համակարգը կարող է կայուն լինել միայն այն ժամանակ, երբ նրա բաղկացուցիչ տարրերին համախմբում է արտաքին սպառնալիքների վտանգը, իսկ եթե դրանք չկան, պետք է ստեղծել:

Հանթինգթոնը վստահ էր, որ համաշխարհային իշխանական կառույցը 4 մակարդակ ունի, որի գագաթին կանգնած է ԱՄՆ-ն:

Նրանցից ամենաազդեցիկը Ֆրենսիս Ֆուկույաման էր՝ Ջորջ Բուշ Կրտսերի կառավարության գաղափարախոսը: Իր «Պատմության ավարտը» գրքում նա բոլորովին նոր գաղափար առաջ քաշեց, որի համաձայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ավարտվում է պատմությունը, և որ մարքսիզմի պարտությունից հետո մարդկությունն այլևս ուրիշ գաղափարախոսություն չունի լիբերալիզմից բացի:

Ժամանակակից աշխարհը, նրա կարծիքով, «կատարյալ բարիք է», միևնույն ժամանակ ոչ ժամանակակիցը՝ «կատարյալ չարիք է»: Ժամանակակից և հետամնաց երկրների հակամարտության մեջ ի վերջո հաղթում է առաջինը: Այս գաղափարախոսության շրջանակներում էլ ամերիկյան արժեքները դառնում են ողջ մարդկության վերջնանպատակը:

ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը առաջին անգամ գործածեց «չարի առանցք» հասկացությունը, որի երեք կարևոր բաղկացուցիչները համարեց Իրաքը, Իրանը և Հյուսիսային Կորեան:

Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը Նյու Յորքում

Չնայած «չարի առանցք» համարվելուն՝ ինչպես բոլոր համաշխարհային առաջնորդները, այնպես էլ Իրանի իշխանությունը դատապարտեց սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը: Հետաքրքիր է, որ համաշխարհային առևտրային կենտրոնի և Պենտագոնի վրա հարձակում գործած ինքնաթիռները վարող 19 ահաբեկիչներից և ոչ մեկը իրանցի չէր, ավելին՝ բացի գլխավոր ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենից, 15 ահաբեկիչներ Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին՝ Ջորջ Բուշի կառավարության համախոհ երկրի քաղաքացիներ:

Ջորջ Բուշի նախագահության երկրորդ տարում կառավարությունը բախվեց բազմաքանակ ներքին խնդիրների: Ամերիկացի առաջնորդի հայտարարությունները միջազգային ասպարեզում բազմաթիվ դժվարություններ ստեղծեցին ԱՄՆ-ի համար: Նրա հայտարարությունները վերջ դրեցին Իրանի և ԱՄՆ-ի միջև ցանկացած համագործակցության նույնիսկ ընդհանուր թշնամուն հակազդելու ուղղությամբ:

Գործնականում ամերիկյան քաղաքականությունը, որը ծրագրվել և իրականացվում էր «չարի առանցք»-ի գաղափարի հիման վրա, դատապարտված էր խափանման: Արդեն 14 տարի է, ինչ Իրաքը ղեկավարում է ազգային կառավարությունը, որն իր համոզմունքներով մոտ է Իրանին: Իր միջուկային խնդիրները լուծելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը հավակնում է դառնալ տարածաշրջանում գերտերություն: Վերջին մի քանի տարում Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային զենքի փորձարկումները, որոնց պատասխանը միայն ԱՄՆ-ի կողմից խստացվող պատժամիջոցներն են:

Իրանի հանդեպ տարբեր վերաբերմունքների պատճառը

Իրանի հանդեպ դեմոկրատ և հանրապետական նախագահների վերաբերմունքների տարբերությունները բացատրվում են երկու քաղաքական կուսակցությունների գաղափարախոսության առանձնահատկություններով: Ամերիկացի դեմոկրատները անհիշելի ժամանակներից ներկայացնում են աղքատ ֆերմերների, փոքր սեփականատերերի, քաղաքային բնակչության միջին և ցածր խավերի, կաթոլիկների, աֆրոամերիկացիների, հասարակ աշխատողների և գործազուրկների շահերը:

Արտաքին քաղաքականության մեջ բոլոր այս քաղաքական գործիչները ձգտում են մասշտաբային քաղաքական և սոցիալական ազատության, խառնածինների և սևամորթների հանդեպ խտրականության դադարեցման և մարդու իրավունքների հանդեպ հատուկ ուշադրության: Արտաքին քաղաքականության մեջ նրանք միշտ էլ հանդես են եկել այլ երկրների հետ երկխոսության և փոխհամագործակցության օգտին:

Ի տարբերություն դեմոկրատների՝ հանրապետականները՝ ի դեմս կապիտալիստների, արդյունաբերողների և բարձրագույն կրթություն ստացած մարդկանց, արտաքին քաղաքականության մեջ ծայրահեղ դրսևորումներ են ցուցաբերում: Արտաքին քաղաքական խնդիրների լուծման ժամանակ Հանրապետական կուսակցությունը միշտ առաջնորդվել է «երկաթե բռունցքի» քաղաքականությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում