Thursday, 23 05 2024
«Մեղավորներն ամենախիստ ձևով կպատժվեն»․ Տիգրան Ավինյանը՝ գործադուլ անող վարորդներին
ՊՆ N զորամաս են այցելել մշակույթի ոլորտի գործիչներ
58-ամյա արարատցին կալանավորվել է՝ դպրոցահասակ աղջկան թմրամիջոց իրացնելու մեղադրանքով
Վաղարշապատում մեքենաների բախման հետևանքով մայրն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Ռազմական ակադեմիա են այցելել ավագ դպրոցների աշակերտներ
Դիահերձարանում գողացել են որդու մատի ոսկյա մատանին
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին. վարորդի վիճակը ծանր է
23:45
Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր
23:30
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հուլիսի 4-ին արտահերթ ընտրություններ է նշանակել
23:15
Պաղեստինն ակնկալում է, որ Սլովենիան և Բելգիան կլինեն հաջորդ երկրները, ոորնք պաշտոնապես կճանաչեն իրենց որպես պետություն
23:00
Իսպանիան և Իռլանդիան Պաղեստինը որպես պետություն կճանաչեն մայիսի 28-ին
Արարատի նախկին մարզպետից պահանջվում է բռնագանձել 46 անշարժ գույք և այլն
Վաղը Ստեփանակերտն ասելու է «ուզում էինք լավ բան անել, բայց դե էսպես ստացվե՞ց»
Եթե Հայաստանում հեղաշրջում լինի, խաղաղության գործընթացը կտապալվի
Անտիէլիտան է հավաքվել կողքին. Ռուսաստանը մաշելու է նրանց մինչև վերջ, բայց շանս չունեն
Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարությունները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերին մոտեցումների շուրջ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում ընթանում են քննարկումներ Երևանի քաղաքապետի մասնակցությամբ
Գլխ․ դատախազությունը պահանջում է բռնագանձել ԱՄՆ-ի տունը, Երևանի Հյուս․ պողոտայի տունը և փող
ՀՀ նախագահը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
Եկեղեցուն առաջարկել ենք հարկված ամբողջ գումարը վերադարձնել՝ մերժել են. վարչապետ
Կիրանցում կառուցվում է ճանապարհ պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան. Փաշինյան
«Վանաձոր» ՔԿՀ-ում կայացել է Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մշակութային միջոցառում
Նախկին տնօրենի վախտով լավ ենք ապրել, նորին չենք ուզում. ավտոբուսի վարորդները գործադուլ են անում
Վախենում են՝ թող խաչակնքվեն, մենք վերադառնալու որևէ ցանկություն չունենք. Սերժ Սարգսյան
Հայկական «բուկլե՞տ», թե՞ գործնական «խաչմերուկ»
Քաղաքականություն մտնում է այն հոգևորականը, որի առաջ փակ են Աստծու շեմերը, բաց են «Դե լյուքսի» շեմերը
2024-ի մարտ-ապրիլ ամիսներին Youtube-ով բռնություն է քարոզել
ՀՀ նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում
Մենք կսատարենք այն թեկնածուին, որին կառաջադրի Բագրատ սրբազանը. Սերժ Սարգսյան
Մայիսի 26-ին կներկայացնենք, թե ինչպիսին պետք է լինի մեր պատկերացրած ապագա Հայաստանը

Տարոն Մարգարյանն անզոր է Սամվել Ալեքսանյանի դեմ

Մարտի 29-ին Երևանի պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի պահպանությանն ուղղված հերթական բաց նամակն էր ուղղվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ քաղաքապետարանի ճարտարապետական հանձնաժողովի անդամների կողմից: Նամակում վերջիններս Փակ շուկայի շուրջ ծավալված զավեշտալի ներկայացմանը վերջակետ դնելու համար քաղաքապետին կոչ էին արել Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող ու, որպես հանրապետական նշանակության պատմաճարտարապետական հուշարձան, պետության պահպանության տակ վերցված Կենտրոնական ծածկած շուկայի հետ կատարվածը որակել որպես «մշակութային վանդալիզմ», իսկ սեփականատիրոջ նկատմամբ հարուցել դատական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի հիմքերով՝ պահանջելով նրանից հուշարձանին հասցված վնասի հատուցում ու զրկելով նրան գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքից, այնուհետև Մաշտոցի պողոտայի Փակ շուկան ազգայնացնել ու վերադարձնել Երևան համայնքին:

Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված իրենց նամակին պատասխանել է ոչ թե քաղաքապետը, այլ Երևանի ճարտարապետ Նարեկ Սարգսյանն՝ իր ստորագրությամբ:

«Մեկուկես էջի մեջ շարադրված էր Փակ շուկայի ողջ պատմությունը, երբ է սկսվել շինարարությունը, երբ և քանի անգամ են տուգանել կառուցապատողին: Այդ բոլորը եզրափակվում էր նրանով, որ շինարարությունը դադարեցված է և գտնվում է քաղաքապետարանի վերահսկողության տակ: Իսկ ի՞նչ է նշանակում «գտնվել քաղաքապետարանի վերահսկողության տակ», նշված չէ: Ես հարցին անդրադարձել եմ մեկ շաբաթ առաջ՝ Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում, Նարեկ Սարգսյանին դիմեցի այդ հարցով, բայց էլի որևէ հստակ պատասխան չստացա, ավելին՝ ես որևէ ակնկալիք չունեմ վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանից քաղաքաշինական հարցերի վերաբերյալ: Եթե այս բոլոր փաստերը չլինեին, միգուցե ես այլ վերաբերմունք ունենայի, բայց այն, ինչ ես տեսնում եմ հետևյալն է, որ ոչ թե քաղաքապետը չի հասկանում, այլ պարզապես զորություն չունի Սամվել Ալեքսանյանի առջև: Նա ոչինչ չի կարողանա անել:

Հիմա բոլորը սպասում են, թե Սերժ Սարգսյանն ինչ կասի, դրա համար ես ասում եմ, որ այն, թե ով կլինի քաղաքապետն, էական չէ, որովհետև բոլորը սպասում են մեկ անձի խոսքին»,- ասաց Սաշուր Քալաշյանը՝ հավելելով, որ այս ամենն այն դեպքում, երբ նման հարցերը պետք է օրենսդրական դաշտում լուծում գտնեին: Քալաշյանի համոզմամբ՝ եթե հուշարձանի սեփականատերը մեկ անգամ պատժվեց և չուղղեց իր սխալը, նրա ձեռքից պետք է վերցնել հուշարձանը և զրկել սեփականատիրոջ իրավունքներից: Սակայն, ըստ մեր զրուցակցի, ինչպես երևում է՝ տուգանքը Սամվել Ալեքսանյանի համար կաշառքի նման մի բան է դարձել:

«Այս հարցը կարող է լուծել միայն Սերժ Սարգսյանն՝ իր խոսքով, ինչը նորմալ չէ, կամ հասարակությունն՝ իր պարտադրանքով»,- եզրափակեց իր խոսքը Սաշուր Քալաշյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում