Բարմենի միջազգային օրը մասնագիտական տոն է, որը փետրվարի 6-ին նշվում է շատ երկրներում՝ գրում է Calend-ը:
Տոնի օրվա ընտրությունը պատահական չէ. փետրվարի 6-ին նշվում է քրիստոնեության մեծագույն քարոզիչներից մեկի՝ Սուրբ Ամանդուսի օրը, ով համարվում է գինեգործների, գարեջուր պատրաստողների, առևտրականների և բարմենների հովանավորը: Այդ պատճառով էլ այդ օրը շատ երկրներում դարձել է բարմենների մասնագիտական տոն: