Freedom house միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության գնահատականով վերջին 10 տարիների ընթացքում աշխարհում մամուլի ազատությունը հասել է ամենացածր աստիճանին: Մամուլի վիճակի վերաբերյալ Freedom house-ի նոր զեկույցում նշում է, որ անցած տարի մամուլի ազատության ոլորտում նշանակալի անկում է գրանցվել Եգիպտոսում, Թուրքիայում և Ուկրաինայում:
Freedom house-ի զեկույցի համաձայն`ազատ մամուլի համար ամենավատ երկրներն են համարվում Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանը, Մյանմարը, Կուբան, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Լիբիան և Հյուսիսյային Կորեան, որտեղ, ըստ Freedom house-ի, «ազատ մամուլ կամ ընդհանրապես չկա, կամ էլ հազիվ է գործում», իսկ լրատվամիջոցները «ռեժիմի խոսնակներ են»:
Այս զեկույցի տվյալներով պարզ է դառնում նաև, որ աշխարհում վեց մարդուց միայն մեկն է ապրում ազատ և անկախ մամուլ ունեցող երկրում: