Անթալիայում ընթացող GD Tennis Cum Women’s մրցաշարում Հայաստանի առաջին թենիսիստուհի Անի Ամիրաղյանը հրաժարվել է հետագա պայքարից:
Քառորդ եզրափակչում 22-ամյա հայ թենիսիստուհու մրցակիցը մրցաշարի ուժեղագույն թենիսիստուհի գերմանացի Աննե Շաֆերն էր, ում Ամիրաղյանը պարտվում էր 0:6, 0:3 հաշվով, երբ վնասվածքի պատճառով հրաժարվեց հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ Հայաստանի առաջին ռակետը Անթալիայում մասնակցել է նաև հունվարի 18-24 –ը և հունվարի 25-31-ը անցկացված միջազգային մրցաշարին: Նախորդ միցաշարի ընթացքում թենիսիստուհին նվաճեց երկրորդ մրցանակը: