Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մայիսի 3-5-ը այցելելու է Սերբիա ու Չեռնոգորիա: Պլանավորված է, որ սերբական այցի շրջանակներում Մամեդյարովը հանդիպելու է Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի, արտգործնախարար Վուկ Երեմիչի, աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար Ռասիմ Լյաիչի, ՆԳՆ և վարչապետի առաջին տեղակալ Իվիցա Դաչիչի և վարչապետ Միրկո Ցվետկովիչի հետ:
Չեռնոգորիայում Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու արտգործնախարար և եվրաինտեգրման նախարար Միլան Ռոչենի, վարչապետ Իգոր Լուկշիչի, խորհրդարանի խոսնակ Ռանկո Կրիվիկապիչի և նախագահ Ֆիլիպ Վույանովիչի հետ:
Այդ հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են երկկողմանի հարաբերություններին, տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը, տնտեսական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտների կապերի ընդլայնմանն առնչվող խնդիրներ: