Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Լիվենցևի անվան միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն իր առաջին մենամարտում 0: 3 հաշվով պարտվել է: Հայ բռնցքամարտիկի հակառակորդը Էկվադորի ներկայացուցչին էր:
Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կշարունակի միայն 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը, ով փետրվարի 4-ի կիսաեզրափակիչում կմրցի էկվադորցի մարզիկի հետ:
Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին քառորդ եզրափակիչում պարտություն էր կրել նաև Վլադիմիր Մարգարյանը: