Ծախսերի կրճատման նպատակով Ավստրալիայի իշխանությունները փակել են դեսպանատունը Հունգարիայում: Այս մասին հայտարարել է երկրի արտգործնախարար Բոբ Կարը:
Երեքշաբթի լեյբորիստների կառավարությունը պետք է Ավստրալիայի դաշնային խորհրդարանին ներկայացնի նոր ֆինանսական տարվա (սկսվում է հուլիսի 1-ից) բյուջեի նախագիծը, սակայն արդեն այսօր Կարը հաղորդել է, որ այդ նախագիծը նախատեսում է արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի ֆինանսավորման կրճատում: Բուդապեշտում դեսպանատան փակումից բացի՝ ԱԳՆ-ն ստիպված կլինի հետաձգել Սենեգալում Ավստրալիայի դեսպանատուն բացելու ծրագրերը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Բյուջետային տնտեսման մեկ այլ բացասական հետևանք կդառնա կառավարության որոշումը՝ մեկ տարով հետաձգելու (2015-ից 2016) օտարերկրյա օգնության ծավալը ՀՆԱ-ի 0.5 տոկոսի հասցնելու պարտավորությունը, որն Ավստրալիան ստանձնել էր ՄԱԿ-ի Հազարամյակի մարտահրավերների զարգացման շրջանակում:










































