Վրացական Newsgeorgia.ru կայքի փոխանցմամբ, Արևմտյան Վրաստանում գրանցվել է երկու երկրաշարժ: Դրանցից առաջինը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 10.06-ին և ունեցել է 3.2 բալ ուժգնություն, իսկ երկրորդը` 11.49-ին, 3.4 բալ:
Քանի որ երկրաշարժերը եղել են միջին ուժգնության, զոհեր ու ավերածություններ չեն գրանցվել, հաղորդում է կայքը:
Հիշեցնենք, որ 2009 թվականի սեպտեմբերի սկզբին նույն շրջանում գրանցվել էր 8 բալանոց երկրաշարժ, ինչի արդյունքում վնասվել էին ավելի քան հազար տներ: