Friday, 19 04 2024
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

«Պետք չէր հանրահավաքից հետո մարդկանց ռազմաճակատ ուղարկել»

Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքից հետո ՀԱԿ ղեկավարությունը հայտարարեց մեկ ամիս անց հանրահավաք հրավիրելու մասին։Որքանո՞վ էր համահունչ Հայ ազգային կոնգրեսի ղեկավարների այդ քայլը հասարակության սպասելիքներին, երբ արդեն երրորդ անգամ Ազատության հրապարակ մուտք գործելուց հետո մարդիկ որոշակի գործողություններ են ակնկալում: «Առաջին լրատվականը» այս հարցերն ուղղեց Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին:
«Ես այն կարծիքին չեմ եղել, որ հանրահավաքից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է մասնակիցներին ուղարկեր ռազմաճակատ: Համամիտ չեմ, որ կար համատարած հիասթափություն: Իհարկե, կա մասնակիցների մի շերտ, որոնց համար բազմաթիվ հարցեր առաջացան: Նման շերտ կա նաև մեր կուսակցությունում, որոնք այդ մասին բարձրաձայնում են մեր գրասենյակում: Ես ամբողջությամբ հասկանում եմ նրանց: Մարդիկ ունեն թե՜ տնտեսական, թե՜ սոցիալական, թե՜ քաղաքական խնդիրներ և շուտափույթ ուզում են լուծված տեսնել այդ խնդիրները: Բայց այդ մարդիկ հասկանում են նաև, որ ՀԱԿ-ը որոշումներ կայացնում է` հաշվի առնելով երկրում, ՀԱԿ-ում, իշխանության ներսում տեղի ունեցող քաղաքական իրավիճակը:
Մենք վերլուծում ենք իշխանական մամուլից լրատվական արտահոսքը, արտաքին քաղաքական իրավիճակը: Արտերկրից Հայաստան ժամանող միջազգային կազմակերպությունների ղեկավարները, բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Հայ ազգային կոնգրեսում երկար է քննարկվել այն հարցը` գնա՞լ այս անգամ ռազմաճակատ, թե՞ այս անգամ էլ փորձել այլ խնդիրներ լուծել: Վստահեցնում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը կայացնում է որոշումներ` հասկանալով, որ դրանք կարող են դուր չգալ հանրության մի հատվածին: Բայց ՀԱԿ-ը վստահ է նաև, որ ժամանակը ցույց կտա, որ այդ քայլը ճիշտ էր, և հասարակության դժգոհ հատվածը կընդունի դրա ճշմարտացիությունը:
Երեք տարի է, ինչ ՀԱԿ-ը աշխատանք է կատարում և աճեցրել է այն ծառը, որը երեք տարի հետո բերք է տալու: Ուզում եմ, որ հասարակությունը հասկանա մեր որոշումները և գիտակցի, որ այդ լուծումները հեշտ չեն տրվում: Խնդիրն այլ դաշտում է. մենք պետք է կարողանանք հաղթել, ոչ թե ցույց տալ, որ չենք վախենում: Այդ առումով մենք կարող ենք ուրախացնել կողքից հրահրողներին: Սկսած Ռոբերտ Քոչարյանից` վերջացրած նրանցով, ովքեր այս ընթացքում հարցազրույցներ էին տալիս, պետք է ուրախանային, եթե մենք ընդհարումներ հրահրեինք»,- մեր զրույցի ժամանակ նշեց Արամ Սարգսյանը:
«Առաջին լրատվականը» հետաքրքրվեց, թե այս դեպքում հնարավո՞ր չէ, որ գործընթացը ձգվի մինչև հերթական ընտրություններ, որոնց արդյունքն էլ կանխատեսելի է` ընդդիմադիրների նկատմամբ հալածանքներ, լցոնումներ և ընտրակեղծիքներ: «Եթե մտածում եք, թե քաղաքական զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները ՀԱԿ-ում չեն քննարկվել և քննարկվածներից չի ընտրվել այն տարբերակը, որն ամենաշահեկանն է տվյալ իրավիճակում և կարող է բերել շուտ հաղթանակի, չարաչար սխալվում եք: Քաղաքականությունը դինամիկ պրոցես է, և այդ դինամիկ պրոցեսը կարող է վաղն էլ հանգեցնել իշխանափոխության: Մենք տվյալ պահի համար կայացրել ենք ճիշտ որոշում, և ժամանակը դա ապացուցելու է: Մեր մարտավարությունը տալու է հստակ արդյունքներ` անկախ այն բանից, թե ինչ է ասում իշխանությունը: Իշխանությունը` սկսած իր վարչապետով, նախարարներով, կոալիցիայի մաս կազմող կուսակցություններով, ավելի շատ բան ունի մտածելու, քան ընդդիմությունը: Ես վստահ եմ, որ Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ, և ցանկալի է, որ առաջինը լինեն ՀՀ նախագահի արտահերթ ընտրություններ»,- արձագանքեց Արամ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում