WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնԱրթուր Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ: Այդ մասին հայտնում է մարզիկի մամուլի ծառայությունը:
Աբրահամը հաղթել է գերմանական «Box Sport» ամսագրի ժյուրիի և ընթերցողների միջև անցկացված քվեարկության արդյունքում: 35-ամյա բռնցքամարտիկն այս տիտղոսին արժանանում է 7-րդ անգամ:
Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգները ճանաչվել տարվա լավագույն մարզիչ՝ այդ անվանակարգում հաղթելով 13-րդ անգամ:
Հիշեցնենք, որ հաջորդ մենամարտն Արթուրն անցկացնելու է ապրիլի 9-ին Լաս Վեգասում, որտեղ մրցակցելու է մեքսիկացի բռնցքամարտիկ Ջիլբերտո Ռամիրեսի հետ: