Ամեն տարի փետրվարի 4-ին նշվում է Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի կամ Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը: Այդ ամենամյա միջոցառումը Հակաքաղցկեղային միջազգային միության կողմից կազմակերպվում է 2005-ից ի վեր՝ գրում է Calend-ը: Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել այդ գլոբալ խնդրի վրա, հիշեցնել, թե այժմ որքան վտանգավոր ու տարածված են օնկոլոգիական հիվանդությունները:
2008-ից ի վեր յուրաքանչյուր տարի նշանավորվում է կոնկրետ թեմայով: Օրինակ՝ 2008-ին և 2009-ին համապատասխանել են «Երեխաների և երիտասարդների համար ստեղծել առանց ծխախոտային ծխի միջավայր» և «Խրախուսել կենսաոճի էներգետիկ հավասարակշռությունը` հիմնված ճիշտ սնվելու ու ֆիզիկական ակտիվության վրա»: