Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, անհայտ անձինք հարձակումներ են գործել վարչապետ Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) նախընտրական շտաբների վրա: Դա տեղի է ունեցել գիշերվա ժամը 1.00-ին:
Ոստիկանությունը հաղորդել է, որ Ջումհուրիյեթ ու Սողանաք թաղամասերում գտնվող ԱԶԿ գրասենյակների վրա նետվել են ձայնային ռումբեր:
Տարվում է հետաքննություն:
Հիշեցնենք, որ ապրիլի 20-ի ուշ երեկոյան էլ ռումբ էր պայթել Ստամբուլի Ուսքյուդար շրջանում (ասիական հատված) գտնվող ԱԶԿ գրասենյակի առջև: