Ֆրանցիսկոս I-ին Պապն իր օծումից հետո առաջին անգամ սրբացման ծես է անցկացրել:
Կաթոլիկ նոր սրբերի շարքին են դասվել 800 նահատակները, ովքեր XV դարում սպանվել են Օսմանյան կայսրության զինվորների կողմից: Նրանք իսլամ ընդունելուց հրաժարվելու պատճառով գլխատվել են Իտալիայի հարավում գտնվող Օտրանտո քաղաքում:
Նրանց անուններն անհայտ են, բացառությամբ մեկի՝ ԱնտոնիոՊրիմալդոյի:
Վատիկանում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Պապը սրբերի շարքին է դասել նաև երկու լատինամերիկյան միանձնուհիների՝ կոլումբիացի Լաուրա Մոնտոյային և մեքսիկացի Մարիա Գարսիա Սավալային:
Իր գահակալության երկու ամիսների ընթացքում Ֆրանցիսկոս I-ն ավելի շատ մարդկանց է սրբացրել, քան նրա նախորդները:











































