Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, օրեր անց Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն այցելելու է Թուրքիա: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Նշվում է, որ Թուրքիայում Ահմադինեժադը մասնակցելու է մայիսի 9-13-ը Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի ամենաթույլ զարգացած երկրների 4-րդ կոնֆերանսի աշխատանքներին:
Արդեն հայտնի է, որ դրան չի մասնակցի Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:
Հիշեցնենք, որ կոնֆերանսին մասնակցելու են 50-60 երկրներ և մոտ 100 նախարարներ, և որ մասնակցելու հրավերներ են ուղարկվել նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին, Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիին և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: