Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, խնձորն ապրիլին մարտի համեմատ էժանացել է 5 տոկոսով, տանձը` 4 տոկոսով: Ավելին, միրգ ապրանքախմբի ընդհանուր ամսեկան գնանկումը կազմել է 1.8 տոկոս, իսկ Երևանում` նույնիսկ 2.1 տոկոս:
Այնինչ, «Առաջին լրատվական»-ի տեսախցիկն ու մեր հարցումները «Հայկական շուկա» վերանվանված «Գումի շուկայում» արձանագրեցին, որ նշված մրգերը ոչ թե էժանացել են, այլ մնացել են նույն գնին կամ ավելին` թանկացել են: Առաջարկում ենք ծանոթանալ տեսանյութին։