Friday, 19 04 2024
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը

Հանդուրժողականություն` ըստ իշխանություն-եկեղեցի տանդեմի

Երևանի Կաթողիկե եկեղեցու վերաբերյալ հանրության մի մասի մտահոգությունը, որը գոյության լրիվ իրավունք ունի, և որը ոչ մի ուշադրության չարժանացավ, ստիպեց կրկին անդրադառնալ երկխոսության մասին այն եռամյա պատումին, որի ականատեսն ենք բոլորս։
Պաշտոնյաներից, իշխանական գործիչներից, և նրանց կցորդ եկեղեցականներից ով չէր ալարում` հայտարարում էր հասարակության հետ երկխոսության անհրաժեշտության մասին: Բայց նրանցից որևէ մեկն այդպես էլ հստակ մինչ օրս չներկայացրեց հասարակությանը, թե ինչ մեխանիզմներով, ինչ գործիքներով, ինչ հարթության վրա և ինչ պայմաններում պետք է տեղի ունենա երկխոսություն ասվածը: Իշխանությունը` իր բոլոր արբանյակներով առավոտից երեկո խոսում էր երկխոսության անհրաժեշտության մասին, այդպես էլ չներկայացնելով այն իրագործելու որևէ գործնական տարբերակ, որևէ առաջարկ:

Այն, ինչ տեղի ունեցավ Կաթողիկեի հետ, վկայում է այն մասին, որ իշխանությունն ու եկեղեցին, որոնք այսօր տանդեմով են հանդես գալիս, ոչ այն ժամանակ, ոչ առավել ևս հիմա այդպես էլ չեն հասկացել երկխոսության անհրաժեշտությունը հասարակության ամենալայն շերտերի հետ: Այժմ նույն իշխանական բառապաշարի մեջ սկսել է երկխոսությունից ավելի շատ հնչել հանդուրժողության մասին: Իշխանության ամենաբարձր «գագաթներից» մինչև լանջերը հայտարարում են, թե անհրաժեշտ է հանդուրժողականություն: Ամեն ինչ, իհարկե, շատ լավ կլիներ, եթե գոնե այս դեպքում այդ հայտարարությունները լինեին ավելի կոնկրետ և առարկայական:

Խնդիրը նրանում է, որ հանդուրժողության անհրաժեշտությունից բացի, թերևս, պետք է նաև ասել, թե ով ում պետք է հանդուրժի և ինչի համար: Կամ գոնե ասեն, թե իսկ ի՞նչ պետք չէ հանդուրժել: Չէ՞ որ անհնար է պատկերացնել մի վիճակ, երբ բոլորը բոլորին հանդուրժում են: Հադուրժողականությունը սահման ունի, որն անցնելու դեպքում այն դառնում է ուղղակի հասարակական և պետական աղետ: Հետևաբար պետք է պարզել, թե ո՞րն է այդ հանդուրժողականության սահմանը: Թերևս որևէ մեկը չի կարող առարկել, որ հանդուրժողականության թե՛ սահմանումը, թե՛ սահմանը Քաղաքացու համար դա երկրի Սահմանադրությունն ու օրենքներն են: Դրանք են կանխորոշում, թե հասարակական-քաղաքական կյանքում ինչը պետք է հանդուրժել, իսկ ինչը հանդուրժել պետք չէ: Թերևս կարիք չկա դրանից ավելի հեծանիվ հորինել: Հետևաբար երևի թե կարիք չկա կոչեր հնչեցնելիս որևէ ավելի բան ասել, քան օրինականության և սահմանադրականության շրջանակում մնալու կոչերը:

Եթե հասարակական-քաղաքական կյանքի սուբյեկտները, առաջին հերթին իշխանությունը ու նաև եկեղեցին, մնան սահմանադրականության և օրինականության շրջանակում, ապա երկրում բացարձակապես չի լինի երկխոսության և հանդուրժողականության մասին անընդհատ հիշեցնելու անհրաժեշտություն, առավել ևս` երբ ակնհայտ է, թե քաղաքական, իսկ հիմա նաև հասարակական պայքարի պարագայում որքան լղոզված են այդ հասկացությունները: Բայց իշխանությունը, չգիտես ինչու, ոչ թե սահմանադրականության և օրինականության կոչ է անում, այլ երկխոսության և հանդուրժողականության: Այսինքն` իշխանությունը գնում է լղոզված և հարաբերական հասկացությունների, ոչ թե կոնկրետ սահմանումների և սահմանների ճանապարհով, որտեղ հստակ են բոլորի, այդ թվում իշխանության իրավունքներն ու պարտականությունները:

Հանդուրժողության մասին կոչերը ոչ այլ ինչ են, քան կոչ անօրինականությունները հանդուրժելու մասին: Իշխանությունը, և որքան ցավալի է` նաև եկեղեցին, չի ցանկանում քննարկել իր գործողությունների օրինականությունը, այլ դրանք քննարկելու բոլոր փորձերի պարագայում պաշտպանվում է հանդուրժողականության և երկխոսության մասին կոչերով: «Եթե չեք երկխոսում, այսինքն` եթե չեք ցանկանում պայմանավորվել մեզ հետ, ապա պետք է հանդուրժեք», ահա թերևս այն տրամաբանությունը, որ ամփոփված է երկխոսության և հանդուրժողականության մասին իշխանական և արդի եկեղեցական կոչերի մեջ: Մինչդեռ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր և կոնկրետ խնդիրը ոչ թե երկխոսության և հանդուրժողության, այլ սահմանադրականության և օրինականության բացակայությունն է: Երկխոսությունն ու հանդուրժողականությունը դրա հետևանքն են: Հետևաբար չեն կարող չլինել, եթե չկա սահմանադրականություն ու օրինականություն, և եթե իշխանությունն ու եկեղեցին պատրաստ չեն այդ դաշտի վրա անհրաժեշտ քննարկումների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում