«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի որդին` Դարենը հայտնել է, թե ինչու է հայրը որոշել հեռանալ ակումբից ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
«Հայրս առողջական խնդիրներ չունի: Մի´ հավատացեք լուրերին: Նա պարզապես հասկացել է, որ ճիշտ ժամանակն է հեռանալու համար: Նա գիտակցում է, որ թիմը հիանալի մարզավիճակում է և կարող է հանգիստ փոխանցել գլխավոր մարզչի ղեկը մեկ այլ մասնագետի:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ալեքս Ֆերգյուսոնը կհեռանա զբաղեցրած պաշտոնից` զիջելով այն «Էվերթոն»-ի գործող մարզիչ Դեյվիդ Մոյեսին: Նշենք, որ Ֆերգյուսոնը գլխավորել է «Յունայթեդ»-ը 26 տարի և 38 տարբեր տիտղոսներ է նվաճել:







































