Իսպանիայի սենատն ընդունել է որոշում՝ վարկով ձեռք բերված անշարժ գույքի սեփականատերերին աջակցելու վերաբերյալ: Աջակցությունն իրենից ներկայացնում է հիփոթեքային պարտքերի ժամանակավոր սառեցում: Ճգնաժամի հետևանքով պետության բնակիչներն ի վիճակի չեն վճարել բանկերին ունեցած պարտքերը: Այս մասին հայտնում է Internovosti.ru-ն:
Իսպանիայի տարածքում գործազրկությունը հասել է 27 տոկոսի: Ընտանիքների մեծ մասը չունի վարկերը մարելու հնարավորություն: Հուսահատությունից նույնիսկ իսպանացիները սկսել են հաշիվներ մաքրել իրենց կյանքի հետ:
Արդյունքում իշխող Ժողովրդական կուսակցությունը որոշել է Սենատ մտցնել օրենքը, որը նախկինում արժանացել է խորհրդարանի ստորին պալատի հավանությանը՝ չնայած ընդդիմության կողմից աջակցության ցածր մակարդակին:











































