Trtrussian.com կայքի փոխանցմամբ, Թուրքիայի պաշտպանության նախարար Մեհմեթ Վեջդի Գյոնյուլն անդրադարձել է Ուսամա բեն Լադենի սպանությանը.
«Եթե մնացյալ ողջ աշխարհի հետ նաև Թուրքիան դիտարկենք ահաբեկչական հարձակումների ենթարկվելու տեսանկյունից, ապա պետք է նշել, որ ահաբեկչության միջոցով չի կարելի որևէ բանի հասնել: Հուսով եմ, որ այժմ ողջ աշխարհը կհամախմբվի «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ պայքարի շուրջ, ինչպես որ արել է Բեն Լադենի պարագայում»: