Ամեն տարի փետրվարի 2-ին ԱՄՆ-ում և Կանադայում նշվում է ժողովրդական տոն՝ Արջամկան օրը: Այս մասին գրում է Calend-ը: Համարվում է, որ այդ օրը պետք է հետևել իր բնից դուրս եկած արջամկանը և ըստ նրա վարքագծի՝ կարելի է դատել մոտալուտ գարնան գալուստի մասին:
Եթե օրը մռայլ է, արջամուկը չի տեսնում իր ստվերն ու հանգիստ լքում է բույնը՝ ձմեռը շուտով կավարտվի, և այս տարի գարունը վաղ կսկսվի: Եթե օրը արևային է, արջամուկը տեսնում է իր ստվերը և թաքնվում բնում՝ մինչև ձմռան ավարտը 6 շաբաթ կա:
ԱՄՆ-ի և Կանադայի որոշ քաղաքներում ու բնակավայրերում այդ օրն անցկացվում են փառատոներ՝ նվիրված տեղի օդերևութաբան արջամկներին, որոնք բազմաթիվ զբոսաշրջիկների են հավաքում: