Ֆրանսիական Renault մեքենաշինական ընկերությունը պատրաստվում է 2017-2022թթ. ռազմավարական ծրագրում Չինաստանին կենտրոնական տեղ հատկացնել, հայտնում է Economic Times-ը:
«Renault-ը կախված չի Չինաստանից, իսկ Չինաստանը մեզ համար ընդամենը հնարավորություն է: Նա կենտրոնական տեղ կգրավի հաջորդ ռազմավարական ծրագրում»,- ասել է ընկերության տնօրեն Կառլոս Գոնը Չինաստանի Ուհան քաղաքում առաջին մեքենաշինական գործարանի բացման հանդիսավոր արարողության ժամանակ:
870 միլիոն եվրո արժողությամբ գործարանի արդյունաբերական հզորությունը կազմում է տարեկան 150 հազար ավտոմեքենա, հետագայում կարող է աճել 2-3 անգամ: