Այսօր Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ժամանել է Մոսկվա: Կքննարկվեն բազմաթիվ հարցեր` էներգետիկայից մինչեւ ռազմա-տեխնիկական եւ շինարարական համագործակցություն: Ինչպես հաղորդում է ռուսական ВЗГЛЯД թերթի կայքը, Չավեսը Մոսկվայից սկսում է 12-օրյա այցելությունների շարք` Բելառուս, Ուկրաինա, Իրան, Սիրիա եւ Պորտուգալիա: