Բրիտանացի զբոսաշրջիկները պաղպաղակի 4 կոնի համար վճարել են 64 եվրո: Պաղպաղակը գնվել էր հայտնի Իսպանական աստիճաններից ոչ հեռու, հայտնում է medikforum.ru-ն:
Հաստատության մենեջերներից մեկը մեկնաբանել է իրավիճակը: Նրա խոսքով՝ գինն արդարացված է եղել պաղպաղակի քաշով՝ ավելի քան կես կիլոգրամ: Արժեքը նշված է եղել ու զբոսաշրջիկները ստացել են այն, ինչ խնդրել են:
Բրիտանացիներից ներողություն է խնդրել Հռոմի քաղաքապետը՝ Ջովաննի Ալեմանոն: Նա որպես փոխհատուցում առաջարկել է քաղաքով էքսկուրսիա կազմակերպել:
Քաղաքային իշխանությունները նշել են, որ պետք չէ հարստանալ զբոսաշրջիկների հաշվին, հակառակ դեպքում իրենք կփոշիացնեն այն ջանքերը, որոնք Հռոմի իշխանությունը գործադրում է զբոսաշրջիկների ներգրավելու նպատակով:













































