Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Australian Open. Նովակ Ջոկովիչի ու Էնդի Մարեյի հետխաղյա ասուլիսները

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի՝ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ՝ Նովակ Ջոկովիչ – Էնդի Մարեյ մենախաղից հետո ATP վարկանիշային աղյուսակի 1-ին և 2-րդ համարներն անդրադարձել են մրցավեճին:

Նշենք, որ այս մրցանակը Ջոկովիչի համար 6-րդն էր «Մեծ սաղավարտ»-ի տվյալ մրցաշարում, իսկ Մարեյը դարձավ պատմության երկրորդ թենիսիստը, ով Ավստրալիայի բաց առաջնության 5 եզրափակիչ է տանուլ տվել:

«Առաջին հերթին ցանկանում եմ իմ հարգանքն արտահայտել Էնդիի նկատմամբ, ով ամբողջ մրցաշարը հրաշալի անցկացրեց և ֆանտաստիկ խաղաց եզրափակիչում: Նա հիասքանչ մարդ է, լավ ընկեր ու իսկական պրոֆեսիոնալ: Վստահ եմ, որ նա դեռ հնարավորություն կունենա այստեղ հաղթելու: Ես ուրախ եմ Էնդիի ու Կիմի համար, ովքեր շուտով ծնողներ են դառնալու: Վայելե´ք պահը. ես արդեն ունեցել եմ նման զգացողություն, երբ իմ կինը՝ Ելենան, ինձ պարգևեց Ստեֆանին: Ձեզ անզուգական պահեր են սպասվում:

Մեծ շնորհակալություն եմ հայտնում մրցաշարի կազմակերպիչներին: Իհարկե սա «Մեծ սաղավարտ»-ի լավագույն մրցաշարն է, և զարմանալի չէ, որ մարդիկ այն կոչում են «երջանիկ սաղավարտ»: Ինձ համար մեծ պատիվ է լինել այնպիսի մեծագույն խաղացողների կողքին, ինչպիսիք Ռոդ Լեյվերն ու Ռոյ Էմերսոնն են: Շնորհակալ եմ պարոն Լեյվերին, որ անձամբ ներկա գտնվեց եզրափակիչին ու այն իր ներկայությամբ դարձրեց ավելի յուրահատուկ: Ցավոք սրտի, պարոն Էմերսոնը հիմա այստեղ չէ, սակայն ես նրան ամենայն բարիք եմ ցանկանում ու քաջառողջություն»,- մասնավորապես ասել է Ջոկովիչը:

«Ինձ թվում է՝ ես արդեն հայտնվել եմ այսպիսի իրավիճակում ավելի վաղ: Ամենից առաջ ցանկանում եմ շնորհավորել Նովակին այստեղ տարած իր 6-րդ հաղթանակի համար: Նա պարզապես ֆանտաստիկ էր նախորդ մրցաշրջանում և նույն կերպ սկսել է նաև այս մրցաշրջանը: Նովակն ու իր աջակիցներն անկրկնելի աշխատանք են կատարում: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել նաև իմ աջակիցներին: Ցավոք սրտի, ես չկարողացա առավելության հասնել, սակայն դուք իմ կողքին եղաք ամբողջ մրցաշարի ընթացքում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին, ովքեր մրցաշարն ամեն տարի ավելի ու ավելի լավն են դարձնում: Դուք շատ եք օգնում թենիսիստներին: Շնորհակալ եմ նաև երկրպագուներին: Միշտ բարդ է խաղալը, սակայն ձեր անմեկնելի աջակցությունը միշտ առաջ է տանում մեզ: Շնորհակալություն թենիսի Ավստրալիայի լեգենդին, ով հետևում էր մեր մենախաղին: Ֆանտաստիկ էր տեսնել Ձեզ տրիբունայում:

Եվ, իհարկե, ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել կնոջս՝ Կիմին, ով ամբողջ մրցաշարի ընթացքում իրեն դրսևորել է իսկական հերոսուհու պես: Որքան հնարավոր է արագ կնոջս հետ տուն եմ վերադառնալու»,- ասել է Էնդի Մարեյը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում