Թենիսի Հայաստանի առաջին համար Անի Ամիրաղյանը «GD women’s Tennis cup» միջազգային մրցաշարի եզրափակիչում չկարողացավ առավելության հասնել թուրք թենիսիստուհի Բասակ Էրայդինի նկատմամբ՝ դառնալով Անթալիայի մրցաշարի փոխչեմպիոն:
1 ժամ 56 րոպե տևած պայքարում Ամիրաղյանը մրցակցին պարտվեց 6:3, 2:6, 4:6 հաշվով:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Ամիրաղյանը կիսաեզրափակիչում 6:3, 6:3 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ևս մեկ ներկայացուցիչ՝ Այլա Ակսուի հանդեպ:
Հիշեցնենք, որ Անթալիայում ընթացող միջազգային մրցաշարը մեկնարկել է հունվարի 2-ին և եզրափակվեց այսօր: