Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Թուրքիայի քաղաքական, տնտեսական և հասարակական հետազոտությունների կենտրոնը (SETA) հարցախույզ է անցկացրել այլ ազգերի նկատմամբ հանդուրժողականության մասին: Հարցախույզն անցկացվել է 12 նահանգներում, դրան մասնակցել է 3040 մարդ:
Մասնակիցների 33.2 տոկոսը դրականորեն է տրամադրված արաբների նկատմամբ, իսկ 39 տոկոսը` բացասականորեն: Ամերիկացիներին դրականորեն է նայում 64.8 տոկոսը, եվրոպացիներին` 36.6 տոկոսը, չինացիներին` 37 տոկոսը:
Ադրբեջանցիների նկատմամբ դրականորեն է տրամադրված մասնակիցների 56.1 տոկոսը: Սակայն ուշագրավն այն է, որ 27 տոկոսն էլ նշել է «գաղափար չունեմ» պատասխանը:
Հայերի հանդեպ բացասական է տրամադրված մասնակիցների 73.9 տոկոսը, հրեաների նկատմամբ` 71.5 տոկոսը, ռուսների նկատմամբ` 51.7 տոկոսը, իրանցիների նկատմամբ` 39.5 տոկոսը: