Փետրվարի 2-6-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի է ունենալու Լիվենցևի անվան միջազգային մրցաշարը, որին Հայաստանը ներկայանալու է 6 մարզիկով, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հունվարի 31-ին մարզիչ Արման Հարությունյանի գլխավորությամբ Բելառուսի մայրաքաղաք են մեկնելու 60կգ քաշային Կարեն Տոնականյանը, 69կգ քաշային Վլադիմիր Մարգարյանն ու Գոռ Երիցյանը, 91կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու Ռաֆայել Սիմոնյանը և 81կգ քաշային Նիկոլ Արությունովը: