Մելբուռնում ավարտվեց կանանց թենիսի՝ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ Սերենա Ուիլյամս – Անժելիկա Կերբեր մենախաղը:
2 ժամ 8 րոպե տևած պայքարում գերմանացի թենիսիստուհի, WTA-ի վարկանիշային աղյուսակի 6-րդ համար Անժելիկա Կերբերը 1:2 հաշվով առավելության հասավ 1-ին համար Սերենա Ուիլյամսի նկատմամբ՝ նվաճելով իր մարզական կարիերայում առաջին «Մեծ սաղավարտը»:
Թենիս, Ավստրալիայի բաց առաջնություն, կանայք, եզրափակիչ
Սերենա Ուիլյամս – Անժելիկա Կերբեր՝ 4:6, 6:3, 4:6: