Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Ի՞նչ է հասունանում

Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Շվեյցարիա, որտեղ հանդիպում է ունենալու այդ երկրի նախագահ Միշելին Քալմի-Ռեյի հետ: Այցը հատկանշական է նրանով, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Քալմի Ռեյն էր Հայաստանում և հանդիպումներ էր ունենում Սերժ Սարգսյանի հետ: Ու առնվազն տարօրինակ է, որ պատասխան այցը տեղի է ունենում այդքան արագ: Սակայն, եթե հիշենք, որ Շվեյցարիան հայ-թուրքական գործընթացի միջնորդն էր, և Երևանում էլ Քալմի Ռեյը հավաստեց այդպիսին մնալու պատրաստականությունը, ապա Սերժ Սարգսյանի օպերատիվ պատասխան այցը ամենևին զարմանալի չէ:

Թերևս միարժեք է, որ տեղի է ունենում հայ-թուրքական գործընթացի վերածնման առնվազն փորձ, և գրեթե միարժեք է, որ այդ փորձը Շվեյցարիան անում է ոչ թե ինքնավար որոշումով, այլ հայ-թուրքական գործընթացի այսպես ասած ավելի բարձր հովանավորների հորդորով կամ խորհրդով, կամ առաջարկով: Ինչ արդյունք կտա այդ փորձը այս անգամ դժվար է ասել, բայց հատկանշական է, որ այն տեղի է ունենում արդեն ներհայաստանյան բոլորովին այլ միջավայրում, քան առաջին փորձն էր: Առաջին փորձի պայմաններում Հայաստանում դեռ շատ թարմ էր Մարտի 1-ի հետևանքը, շատ լարված էր իրավիճակը, մեծ էր հասարակություն-իշխանություն հակադրությունը, Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդիրը բավական սուր էր: Այդ պայմաններում իհարկե Սերժ Սարգսյանն ինքը շատ մեծ սիրով ու հաճույքով կնետվեր հայ-թուրքական գործընթացի մեջ, արտաքին լեգիտիմություն ապահովելու և դրանով ներքին լեգիտիմության բացակայությունը փոխհատուցելու համար:

Ներկայումս իրավիճակն այլ է: Ներկայումս Հայաստանի ներսում Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդիրը լուծված չէ, բայց դրա ընկալման սրությունն էապես նվազել է: Էապես նվազել է իշխանություն-ընդդիմություն հակադրության լարումը, ճակատայնությունը: Նկատելի է այդ տիրույթում առկա որոշակի ներդաշնակ գործընթաց: Ավելին, երկու ուժերը կարծես թե զգալիորեն տիրում են քաղաքական դաշտին, դուրս մղելով դրանից մնացյալ սուբյեկտներին: Հատկանշականն այս դեպքում այն է, որ երկու ուժն էլ հանդես են գալիս Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման այսպես ասած փոխզիջումային տարբերակի օգտին: Այսինքն, հայ-թուրքական գործընթացի ներհայաստանյան միջավայրը էապես տարբերվում է նրանից, ինչ կար երկու-երեք տարի առաջ: Եվ այստեղ թերևս հարց է առաջանում, իսկ արդյո՞ք այդ միջավայրի ձևավորման գործում իրենց ձեռագիրը չեն թողել հայ-թուրքական գործընթացի գոլաբալ հովանավորությունը ստանձնած աշխարհաքաղաքական կենտրոնները: Այդ պարագայում իհարկե հասկանալի է դառնում, որ Հայաստանի ներքաղաքական դաշտում ներկայումս շատ ավելի մեծ խաղ է տեղի ունենում, որը եթե հետևանք էլ չէ առավել գլոբալ նախագծման, ապա կարող է ինքը հետևանք կամ արդյունք ունենալ գլոբալ նախագծերի համատեքստում:

Այդ ֆոնին, թերևս սպասելի է, որ առաջիկա ամռանը կարող են որոշակի գործընթացներ տեղի ունենալ նաև Ղարաբաղի հակամարտության գործընթացում, ինչը շաղկապված է հայ-թուրքական գործընթացին: Խնդիրն այստեղ այն է, թե ինչ վեկտորներով են ընթանալու զարգացումները, և դրանք ներդաշնա՞կ են արդյոք լինելու, թե՞ պարզապես աշխարհաքաղաքական կենտրոնների համար` մասնավորապես ԱՄՆ և Ռուսաստանի, լինելու են թե՛ արտաքին, թե՛ Հայաստանի ներքին գործընթացներում իրար հակազդելու ռեսուրսներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում