«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկայում կսկսի հանրահավաքների շարք. նախատեսվում է 7 օր շարունակ հանրահավաքների անցկացում:
Համենայն դեպս «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի դերևս ապրիլի 30-ին Երևանի քաղաքապետարանին ներկայացրել է իրազեկումներ մայիսի 24-30-ը` ժամը 11.00-23.00 Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
Քաղաքապետարանը բոլոր իրազեկումներն ընդունել է ի գիտություն:









































