Բաքվի եւ Վաշինգտոնի հարաբերությունները փչացան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հանդես եկավ որպես հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման նախաձեռնող, հայտարարել է Ջեյմսթաուն հիմնադրամի վերլուծաբան Վլադիմիր Սոկորը Վաշինգտոնում ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների քննարկման ժամանակ: Նրա կարծիքով, գործընթացն իրականացվում է հայկական լոբբիի ուժեղ ճնշման տակ: «ԱՄՆ Կոնգրեսի նման քաղաքականությունը ստիպում է Ադրբեջանին ավելի ագրեսիվ դիրքորոշում որդեգրել Հայաստանի նկատմամբ»,-նշել է փորձագետը:
Նրա կարծիքով, «հայկական լոբբին ճնշում է գործադրել Օբամայի վարչակազմի վրա հայ-թուրրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-գրում է ադրբեջանական Aze.az-ը: