Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Եվրոպայի հայերի բողոքը

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանը պատրաստել է դիմում-բողոք, որն ԵՀՄՖ-ի նախագահության անունից ուղարկվելու է Սլովակիայում հավատարմագրված և Բրատիսլավայում, Վիեննայում ու Պրագայում տեղավորված աշխարհի բոլոր երկրների դեսպանատներին:

Դիմում-բողոքը վերաբերվում է ադրբեջանա-արցախյան սահմանի վրա Ադրբեջանի կողմից դիպուկահարների անօրինական գործողություններին, որի հետևանքով պարբերաբար սպանվում են հայ զինվորներ: Հատկապես զայրացուցիչ է, որ դա կատարվում է հայ-ադրբեջանական երկկողմ կամ բազմակողմ դիվանագիտական հանդիպումներին հաջորդող ժամանակահատվածներում` ողջ աշխարհի աչքի առջև, անպատիժ կերպով: Օրերս ադրբեջանցի դիպուկահարների կողմից սպանվել են երեք և վիրավորվել մեկ հայ զինծառայողներ ճիշտ այն ժամանակ, երբ տարածաշրջանային այցով Հայաստանում էին գտնվում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քայդանաուն և ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

Այդ օրերին Արցախում է գտնվել նաև ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի միջնորդությամբ Հայաստան և Արցախ այցելած Սլովակիայի կառավարության ազգային փոքրամասնությունների գծով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Պոլլակն ու «Տիժդեն» շաբաթաթերթի հայտնի լրագրող և անվանի ֆոտոնկարիչ Անդրեյ Բանը, որոնք և ականատես են դարձել վերոհիշյալ միջադեպերին: Ադրբեջանի նախագահ Ալիևի վարած քաղաքականության արդյունքում մնում է անհասկանալի, թե ինչ նպատակով են տեղի ունենում սահմանային միջադեպերը. տարածաշրջանի «ստատուս քվոն» խախտելու, թե Ադրբեջանի ներքին քաղաքական լարված վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար:

Ըստ ԵՀՄՖ-ի նախագահի` երկրորդ տարբերակն ավելի հավանական է թվում, եթե անդրադառնանք Ալիևի արդեն զառանցանքի տպավորություն թողնող, անընդհատ կրկնվող հայտարարություններին` Արցախի, Զանգեզուրի, Նախիջևանի և նույնիսկ Երևանի ադրբեջանական լինելու հարցի շուրջ: Մենք արդեն մի անգամ հայտարարել ենք, որ ծանոթ ենք Ադրբեջանի նախագահի ստացած կրթական մակարդակին /խորհրդային ղեկավարների երեխաները դիպլոմ ստանում էին առանց սովորելու ջանք թափելու և հաճախ կիսագրագետ մակարդակով խորհրդային բարձրագույն դպրոցն ավարտելով/, բայց չնայած դրան կարծում ենք, որ Ալիևն ինքն էլ չի հավատում իր ասած ծիծաղելի, պատմական փաստերին հակասող և հիվանդագին երևակայության արգասիք հանդիսացող այդ հայտարարություններին:

ԵՀՄՖ-ն, ելնելով Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ վարվող բանակցությունների արդյունքներից, արցախյան հարցի լուծումը` միայն և միայն խաղաղ ճանապարհով շարունակելու որոշումն իրականացնելու համար, պահանջում է Եվրոպայի առաջավոր երկրներից և միջազգային կազմակերպություններից կանխել արցախյան տարածաշրջանում միջադեպերի զարգացումը` կապված ադրբեջանցի դիպուկահարների գործունեության ծավալման հետ և կասեցնել խաղաղության մասին հայտարարություններ անող ու հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև պատերևազմ հրահրող Իլհամ Ալիևի գործունեությունը: Հակառակ դեպքում պայթունավտանգ այդ տարածաշրջանը կարող է վերահսկողությունից դուրս մնալ, իսկ դա հղի է ողջ Մեծ Մերձավոր Արևելքում իրավիճակի պայթման հնարավորությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում