Apple ընկերության iTunes առցանց-խանութում տեղադրվել է iTetr Armenian Keyboard անունը կրող հայերեն ստեղնաշար, որը նախատեսված է այդ ընկերության սարքերի` iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի համար: Այն վաճառվում է $1.99-ով (մոտ 750 դրամ):
Այս հավելվածը թույլ է տալիս ունենալ ֆոնետիկ ստեղնաշար, որն առավել գործածական է Հայաստանում: Այսուհետ iTetr-ի միջոցով հնարավոր կլինի կարճ հաղորդագրություններ, հայերենով նամակներ ուղարկել ձեր MailBox-ից, հրապարակել Twitter և Facebook սոցիալական ցանցերում:
Հավելվածը կարելի գնել և ներբեռնել այստեղից`
http://itunes.apple.com/us/app/itetr-armenian-keyboard/id433875228?mt=8#