NASA-ի անօդաչուն Նասկա սարահարթի հայտնի գեոգլիֆների նոր լուսանկարներ է արել՝ հաղորդվում է գործակալության կայքում:
Ներկայում Նասկա սարահարթի գեոգլիֆների ամբողջական կատալոգ գոյություն չունի: Հայտնի է մոտ 30 նկար, նաև մոտ 700 երկրաչափական պատկերների մոտ 13 հազար գիծ, որոնցից շատերը երևում են տիեզերքից:
NASA-ն Պերուի կառավարության հետ համատեղ դրանք լուսանկարելու և կատալոգ դարձնելու նախագիծ է ձեռնարկել: Գիտնականները նաև հետևում են հողի քանդվելուն և Նասկայի շուրջ այլ երկրաբանական գործընթացների:












































