Շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2016թ․ բաց առաջնությունը։
Կիսաեզրափակչում ուժերն էին չափում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ու Ռոջեր Ֆեդերերը։ Առաջին 2 սեթում սերբ թենիսիստն ուղղակի ջախջախեց մրցակցին՝ 6։1, 6։2։
Երրորդ սեթում Ֆեդերերը կարողացավ առավելության հասնել՝ 6։3։ Այդուհանդերձ, շվեյցարացին չկարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ 4-րդ սեթում 4։3 հաշվի ժամանակ Ջոկովիչն իրականացրեց բրեք փոինթ, իսկ վերջին գեյմում նա ուղղակի անկասելի էր։
Այսպիսով՝ Նովակ Ջոկովիչ – Ռոջեր Ֆեդերեր՝ 6։1, 6։2, 3։6, 6։3։ Ջոկովիչը եզրափակչում է։