Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ, Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանը ներկայացրել է MIT-ի նախորդ տարվա գործունեության զեկույցը, որը բաղկացած է 25 էջից:
Դրանում նշված են MIT-ի ուժեղ և թույլ կողմերը: MIT-ի աշխատակիցների 80.8 տոկոսը կազմել են տղամարդիկ, իսկ 19.2 տոկոսը` կանայք: Նրանց 77 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, իսկ 38.4 տոկոսը` 26-35 տարեկան է:
Նշվում է, որ MIT-ը հաջողությամբ իրականացրել է իր վրա դրված առաջադրանքները: Միևնույն ժամանակ նշվում է, որ MIT-ի առավել արդյունավետ աշխատանքին խոչընդոտում են սահմանափակ ֆինանսական միջոցները: Նախորդ տարի MIT-ի բյուջեն կազմել է 523.479.000 թուրքական լիրա (ավելի քան 346 միլիոն դոլար), որի մոտ 74 տոկոսը ծախսվել է անձնակազմի վրա:
Հիշեցնենք, որ MIT-ը հիմնադրվել է 1965 թվականի հուլիսի 22-ին: