Շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2016թ․ բաց առաջնությունը։
Բրիտանացի Էնդի Մարեյը կիսաեզրափակչում 4 սեթում պարտության է մատնել իսպանացի Դավիդ Ֆերերին՝ 6:3, 6:7 (5), 6:2, 6:3։ Կանադան Ներկայացնող Միլոշ Ռաոնիչն իր հերթին առավելության է հասել ֆրանսիացի թենիսիստ Գաել Մոնֆիսի նկատմամբ՝ 6:3, 3:6, 6:3, 6:4։
Այսպիսով՝ կիսաեզրափակչում կկայանան Նովակ Ջոկովիչ – Ռոջեր Ֆեդերեր և Էնդի Մարեյ – Միլոշ Ռաոնիչ մրցավեճերը։