Wednesday, 24 04 2024
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ

Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված միջոցառումներ Մադրիդում եւ Բուենոս Այրեսում

Մադրիդ

Ապրիլի 24-30-ը Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա, Ալիկանտե քաղաքներում Հայոց ցեղասպանության 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողությունների շարքն իր ավարտն ունեցավ մայրաքաղաք Մադրիդում:

Ապրիլի 30-ին Մադրիդի կենտրոնում գտնվող St. George եկեղեցում տրվեց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պաշտոն` պատարագ, որը կատարեց Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը:

Այնուհետ, եկեղեցու սրահում հավաքվածների առջև ելույթ ունեցան Իսպանիայում Հայաստանի գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը և իսպանացի նշանավոր գրող և լրագրող, Հայկական հարցին նվիրված` «Ռումբը» վեպի հեղինակ Խոսե Անտոնիո Գուրիարանը, ով համոզմունք հայտնեց, որ մոտ ապագայում Իսպանիան նույնպես կլինի Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների շարքում: Ելույթներին հաջորդեց դասական երաժշտության համերգ` հայազգի և իսպանացի երաժիշտների կատարմամբ: Հնչեցին Կոմիտասի, Մոցարտի, Շուբերթի ստեղծագործությունները:

Բուենոս Այրես

Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայի Մայր Տաճարի հարևանությամբ գտնվող հայկական խաչքարի մոտ ապրիլի 30-ին կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում, որին մասնակցեցին Բուենոս Այրեսից, Բերիսոյից ժամանած և տեղի` Լա Պլատայի հայ համայնքային կառույցների 300-ից ավելի անդամներ:

Մասնակիցների թվում էին նաև Լա Պլատայի արքեպիսկոպոս Էկտոր Ագերան, Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի ու Չիլիի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանը, Լա Պլատայի քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան, Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ՀԲԸՄ-ի Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Ռուբեն Քեշիշյանը, արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Հավաքվածների առջև ելույթներով հանդես եկան Լա Պլատայի Ազգային համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Կարլոս Եսայանը, Բերիսոյի հայկական համայնքի ղեկավար Խերարդո Աբգարյանը, Բուենոս Այրես նահանգի խորհրդարանի նախկին պատգամավոր, նահանգի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործադիր տնօրեն Սերխիո Նահապետյանը, քաղաքապետ Օսկար Պաբլո Բրուերան:

Հանդիսությունից առաջ Մայր Տաճարում արքեպիսկոպոս Էկտոր Ագիրեն և Գիսակ արք. Մուրադյանը մատուցեցին սուրբ պատարագ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում