Ամեն տարի հունվարի 27-ին նշվում է Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային օրը, որը Հոլոքոսթի զոհերի հիշատակի առաջին համաշխարհային օրն է՝ գրում է Calend-ը: Օրը հաստատվել է 2005-ի նոյեմբերի 1-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 60/7 բանաձևով:
Գլխավոր ասամբլեան լռության րոպեով սկսել է հատուկ նիստը՝ նվիրված 1945-ի հունվարի 27-ին խորհրդային զորքերի կողմից Օսվենցիմի նացիստական համակենտրոնացման ճամբարից կալանավորների ազատագրմանը: Օսվենցիմի գոյատևման ողջ ընթացքում, որոշ գնահատականներով, զոհվել է 1.5-2.2 մլն մարդ:
Նիստը բացել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը, որը «ներկա և ապագա սերունդներին» կոչ է արել թույլ չտալ ֆաշիզմի սարսափների կրկնությունը: