Tuesday, 23 04 2024
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը

Պինդ են բռնել

Ըստ երևույթին Ամերիկայի Միացյալ Նահանգների իշխանությունը շատ պինդ է բռնել Հայաստանի իշխանության ոտքից, ու թերևս երկար ժամանակ մտադիր չէ բաց թողնել այն: Փետրվարի 28-ից ի վեր, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը իր հայտնի ելույթն ունեցավ Երևանի պետհամալսարանում, Հայաստանում քաղաքացիական հասարակության և ժողովրդավարության ապագայի մասին, ԱՄՆ ևս մի քանի ակնառու գործողությամբ կարծես թե լրջագույն ահազանգ է հնչեցրել Հայաստանի իշխանության համար: Նախ, դեսպանի ելույթից հետո եղավ նաև ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ ի թիվս Հայաստանի ժողովրդավարության մասին անբարենպաստ գնահատականների, կար այն, որ Սերժ Սարգսյանը նախագահ է դարձել 2008 թվականին «նշանակալիորեն կեղծված» ընտրության միջոցով:

Հետո ԱՄՆ դեսպան Յովանովիչը կրկին հայտարարեց, որ Հայաստանի ժողովրդավարական վիճակը վատ է, ասելով, որ այդ պատճառով Հայաստանը չի կարող դիմել Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի նոր ծրագրի հասցեատեր դառնալու համար: Եվ ահա մայիսի 3-5-ը Հայաստան է ժամանում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը, որը ստուգելու է Հայաստանում ծրագրի ընթացքը: Կասկած չկա, որ նրա այցը Հայաստանի իշխանության հանդեպ «ռեվիզորության» նպատակ ունի, և ով գիտե, թե Դանիել Վ. Յոհաննեսը ինչ բացահայտումներ կարող է անել Հայաստանում Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի ծրագրի իրականացման գործընթացը, կամ արդյունավետության հարցերի կապակցությամբ: Ավելին, հատկանշական է, որ նա Հայաստան է գալիս ներկայումս, ոչ թե ասենք սեպտեմբերին` ծրագրի ավարտին մոտ:

Դա թերևս ևս մի վկայություն է այն մասին, որ մենք գործ ունենք Հայաստանի իշխանության վրա ԱՄՆ իշխանության բավական աննախադեպ ծավալի ճնշման հետ: Իսկ եթե դրան գումարում ենք նաև մեկ այլ ուշագրավ հանգամանք, կապված օրերս Հայաստան կատարած այցի և այդ ընթացքում Հայ ազգային Կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուի հանդիպման հետ, ապա պատկերը կարծես թե առավել ևս խոսուն է դառնում: Բանն այն է, որ հանդիպման մասին Կոնգրեսի հաղորդագրության մեջ նշվում էր, որ Տեր-Պետրոսյան-Քեյդենաու հանդիպմանը խոսք է եղել նաև արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորության մասին: Հայ ազգային Կոնգրեսը Տեր-Պետրոսյանի և արտասահմանցի դիվանագետների հետ հանդիպումների բովանդակության մասին հրապարակային հաղորդագրությունների կամ հայտարարությունների հարցում սովորաբար լինում է բավական զգույշ, հետևաբար, եթե Կոնգրեսի հաղորդագրության մեջ խոսք կա արտահերթ ընտրությունների թեմատիկան շոշափելու մասին, ուրեմն ամերիկյան կողմը թերևս ամենևին զգուշավոր չի եղել այդ հարցի հրապարակայնացման առումով:

Այլ կերպ ասած, դա թերևս նույնպես զգայուն մեսիջ է, ուղղված Հայաստանի իշխանությանը: Այդպիսով, կարծես թե նկատելի է, որ ԱՄՆ բավական ինտենսիվացրել է Հայաստանի իշխանության հանդեպ ժողովրդավարության և այսպես ասած արդար կառավարման հետ կապված իր ազդակները: Թե ինչն է այդ ամենի բուն շարժառիթը, դժվար է ասել: Հասկանալի է, որ խնդիրն այստեղ ԱՄՆ քաղաքական շահն է: Հարցն այն է, թե ինչ տեսքով կամ բովանդակությամբ է այն հանդես գալիս: Շատ տարածված է այն կարծիքը, թե դա պայմանավորվում է Ղարաբաղի հարցով: Բայց նույնիսկ այդ դեպքում, եթե իհարկե ենթադրենք, որ իրապես դրանով է պայմանավորված, դժվար է միարժեք ասել` ԱՄՆ Հայաստանի վրա ճնշում է գործադրում ստատուս-քվոն փոխելու, թե պահելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում