Ադրբեջանական Trend.az կայքի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) առաջիկա 7 տարիների ընթացքում 17 միլիարդ դոլարի ներդրում է կատարելու Թուրքիայում:
Այս մասին հայտարարել է թուրքական Petkim խոշորագույն նավթաքիմիական կոմպլեքսի մարքեթինգի բաժնի տնօրեն Սակիտ Սամեդովը:
Վերջինիս խոսքերով` SOCAR-ը Թուրքիայում կառուցելու է նավահանգիստ, նոր նավթավերամշակման գործարան, նոր նավթաքիմիական ձեռնարկություններ և այլն:
Նշվում է, որ նոր նավթավերամշակման գործարանի կառուցումը կմեկնարկի առաջիկա ամիսներին:
Հիշեցնենք, որ առավել վաղ նշվում էր, թե, ամենայն հավանականությամբ, նոր նավթավերամշակման գործարանը, որի շինարարությունը կարժենա 2-3 միլիարդ դոլար, կառուցվելու է Իզմիրում: