Tuesday, 09 06 2026
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան
Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե
Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Ռուսաստանը չի կարող հանդես գալ որպես Հայաստանի ընտրությունների լեգիտիմ քննադատ
18:50
Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա
Իրանին դժվար օրեր են սպասվում. հեշտ չի լինելու ԱՄՆ-ի հետ կնքելիք համաձայնագիրը ներկայացնել ժողովրդին
18:30
Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել
Դեյվիդ Ալենը Սյունիքում է՝ ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները
ԱՄՆ-ն ռազմական բաղադրիչից դեռևս չի հրաժարվի. «մեծ գործարքի» հավանականությունը տեսանելի չէ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
Քաղաքացիների մի ստվար հատված խաբեությամբ զրկվել է Հայաստանի ապագան որոշելու իրավունքից, այդ «խոռոչը» հաղթահարելու ծանր պարտականությունը իշխանության ուսերին է
17:50
Պենտագոնը Alibaba-ն, Baidu-ն և BYD-ն ներառել է ռիսկային ցուցակում
«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցը «Հայանտառ»-ի աշխատակիցներին շանտաժով ստիպել է հավաքի մասնակցել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունում խորանում է ճգնաժամը. խորհրդարանը փակվել է այցելուների համար
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը

Հաղթանակի խրատը

Այսօր Հաղթանակի տոնն է, որը հայ ժողովրդի համար առավել խորհրդանշական է, քանի որ արտահայտում է ոչ միայն հաղթական մասնակցությունը Հայրենական պատերազմին, այլ նաև Արցախի պատերազմի հաղթանակը, որը հայ ժողովրդի փառահեղ հաղթանակներից մեկն է և ամենաթարմը: Ու տա Աստված, որ հայ ժողովուրդն այլևս չունենա ռազմական հաղթանակների կարիք, իսկ գալիք հաղթանակները լինեն միմիայն տնտեսական, իրավական, մշակութային: Այսինքն, խաղաղ բնույթի հաղթանակներ: Սա երևի թե պետք է լինի հաղթանակած ժողովրդի համար առանցքային մտայնություն, առավել ևս, երբ մենք ունենք համեմատաբար երիտասարդ պետականությունը կայացնելու խնդիր:

Այդ պետականությունն ունի խաղաղ բնույթի, բայց ոչ պակաս կարևոր հաղթանակների կարիք: Եվ այսօր, երբ մենք նշում ենք մեր ռազմական հաղթանակների օրն ու այդ առիթով ելույթներ ու կենացներ ասում, երևի թե պետք է ամրագրենք ամենակարևորը՝ ժամանակակից աշխարհում փոխվել է պատերազմների և մրցակցության բնույթը, և այլևս ամեն ինչ գտնվում է խաղաղ ստեղծագործության տիրույթում՝ գիտության, արտադրության, արդյունաբերության, նորարար տեխնոլոգիաների, արվեստի և այլ ոլորտներում: Ազգերը, ժողովուրդներն ու պետություններն այս տիրույթում են գերադասում հարցեր լուծել, կամ ավելի ճիշտ կլինի ասել, որ այս տիրույթում են ձևավորվում հարցեր լուծելու ունակ ազգերը, ժողովուրդներն ու պետությունները։ Իսկ ովքեր դուրս են մնում դրանից, ապա նրանց հարցերը լուծվում են:

Եվ այսօր մեր՝ որպես հաղթանակած պետության առաջ կանգնած է մի լրջագույն հարց՝ մենք կլինե՞նք նրանցից մեկը, ովքեր աշխարհում հարցեր են լուծում, թե՞ կլինենք նրանցից մեկը, ում հարցերն են լուծում աշխարհում: Միանգամայն պարզ է, որ երկրորդ տարբերակը, մեղմ ասած, չի կարող լինել ցանկալի և ընդունելի: Բայց առաջին տարբերակն էլ չի կարող հենց այնպես լինել, քանի դեռ պետությունն այս որակի է, քանի դեռ իշխանությունը բաղկացած է ընդամենն անձնապաստան, մորթապաշտ, հանրայինը սեփականի համար մսխող կոնտինգենտից, քանի դեռ քաղաքացիները առավելապես իրավազուրկ են, զրկված են ազատությունից, հավասարությունից, քանի դեռ չկա մրցակցություն և կա կոռուպցիա՝ համատարած, քանի դեռ չկա օրենքի գերակայություն և ընտրական սահմանադրական մեխանիզմ:

Խաղաղության հաղթանակները հենց այնպես չեն գալիս, և դրա համար պետք է կարգի բերել Հայաստանը, կարգի բերել պետական կառավարման համակարգը, փոխել երկրում գերիշխող արժեքներն ու պատկերացումները, Հայաստանը դնել մոդեռնիզացիայի սկզբունքային ուղղության վրա: Հակառակ դեպքում, մեր իրական ռազմական հաղթանակի տոնը կարող է դառնալ խաղաղության ընթացքում մեր ոչ պակաս իրական պարտության բարոյական մխիթարություն: Խաղաղության հաղթանակներով չամրագրված պատերազմական նվաճումները խիստ կարճ կյանք են ունենում, հատկապես՝ արագության այս դարում: Չուշացնենք անհրաժեշտ եզրահանգումները, որպեսզի պահպանենք մեր հաղթանակը, որը միայն կատարված փաստ չէ, այլ շարունակվող պատմություն պետք է լինի:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում