Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Վաղը Հայաստան կժամանի «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրենը

Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Դանիել Վ. Յոհաննեսը ս.թ. մայիսի 3-5-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող ՀՄՀ-Հայաստան ծրագրի արդյունքները: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր Հազարամյակի մարտահրավեր կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո ՀՄՀ-Հայաստան ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի 180 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420000 գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: ՀՄՀ-Հայաստան ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցնում շուրջ 45000 ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվում ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր:

ՀՄԿ-ն ԱՄՆ կառավարության օտարերկրյա օժանդակություն իրականացնող նորարարական կառույց է, որն օգնում պայքար ծավալել գլոբալ աղքատության հաղթահարման ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում