Ադրբեջանական Day.az կայքի փոխանցմամբ, պաշտոնական Անկարան սիրիական իշխանություններին կոչ է արել վերջ դնել ընդդիմության բողոքի ակցիաները դաժանորեն ճնշելուն: Անկարան նաև մտահոգություն է հայտնել իր սահմանների մոտ անկայանության հնարավոր աճի կապակցությամբ:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ միջազգային հանրությունը չպետք է թույլատրի, որ Սիրիայում էլ տեղի ունենա օտար ռազմական միջամտություն, ինչպես որ Լիբիայի պարագայում է, քանի որ դա կարող է առաջացնել բազմաթիվ խնդիրներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայում գնալով աճում է սիրիացի փախստականների թիվը: Գիշերը թուրքական սահմանը հատել են ևս 11 սիրիացի փախստականներ, որով և նրանց թիվը Թուրքիայում հասել է 263-ի: Նրանք տեղավորվել են սահմանամերձ «վրանային քաղաքում»: