Մելբուռնում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի՝ Ավստրալիայի բաց առաջնությունը:
Ռակետներ Նովակ Ջոկովիչը և Ռոջեր Ֆեդերերը դուրս եկան չորրորդ շրջան:
1/8 եզրափակչում Ջոկովիչը կարողացավ դժվարին հաղթանակ տանել Ժիլ Սիմոնի նկատմամբ, իսկ Ֆեդերերը գերազանց արդյունք ցույց տվեց (6:2, 6:1, 6:4) Դավիդ Գոֆինի հետ պայքարում:
Ֆեդերերի հաջորդ մրցակիցը կլինի Տոմաշ Բերդիխը, իսկ Ջոկովիչը կմրցի Կեյ Նիսիկորիի հետ: